«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն համաձայնվել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է Soccerlink-ը:
21-ամյա խաղացողի հետ «Բավարիան» արդեն իսկ սկզբունքորեն համաձայնության է եկել առաջիկատրանսֆերի շուրջ: Խնդիրն այն է, որ Լայպցիգը ներկայացնող ակումբը ցանկանում է ստանալ խաղացողի համար 58 միլիոն եվրո, որը խաղացողի պայմանագրում նշված է որպես փոխհատուցման գումար, և խաղացողը հույս ունի համոզել ակումբին իջեցնել իր տրանսֆերի գինը:
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 21 խաղի և կատարել 1 գոլային փոխանցում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Ռեալը»: