Երեկ՝ նոյեմբերի 26-ին մեկնարկեց կանանց Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության նախընտրական փուլը։ Առաջին խաղում կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Սերբիայի հասակակիցներին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը B1 խմբում է, որտեղ ընդգրկված են նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները։ Ավելի վաղ Չեռնոգորիայի թիմը 3-1 հաշվով հաղթել է Կիպրոսի ընտրանուն։
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 29-ին։ Մրցակիցը Չեռնոգորիայի հավաքականն է։ Խմբի բոլոր հանդիպումներն անցկացվում են Սերբիայում։




























































