ՈւԵՖԱ-ն կարգապահական տույժ է կիրառել «Բավարիայի» եզրային հարձակվող Լուիս Դիասի նկատմամբ՝ նրան որակազրկելով երեք խաղով։ Պատճառը Չեմպիոնների լիգայի շրջանակում ՊՍԺ-ի դեմ կայացած խաղում թույլ տված կոպիտ խախտումն է։
Հիշեցնենք, որ այդ մրցավեճում մյունխենյան ակումբը հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Դիասը հասցրել էր դառնալ դուբլի հեղինակ։ Սակայն առաջին խաղակեսում կոլումբիացի ֆուտբոլիստը սահընկման ժամանակ վնասվածք էր հասցրել փարիզյան ակումբի պաշտպան Աշրաֆ Հակիմիին, ինչի պատճառով կարմիր քարտ էր ստացել և հեռացվել դաշտից։
Այս որակազրկման հետևանքով Դիասը ստիպված կլինի բաց թողնել Չեմպիոնների լիգայի՝ «Արսենալի», «Սպորտինգի» և բելգիական «Յունիոնի» դեմ կայանալիք հանդիպումները։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։




























































