Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել 11 ֆուտբոլիստների, որոնց թվում են Մարսելոն, Լուկա Մոդրիչը և Գարեթ Բեյլը, տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուր նշում է, որ բոլոր 11 ֆուտբոլիստները համարվում են պահեստայիններ, իսկ աստղաբաշխական աշխատավարձեր «Արքայական» ակումբը պահեստային ֆուտբոլիստներին չի ցանկանում վճարել:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդյան ակումբը կարող են լքել Գարեթ Բեյլը, Ջեյմս Ռոդրիգեսը, Մարիանոն, Բրեյիմ Դիազը, Ալվարո Օդրիոսոլան, Լուկա Յովիչը, Էդեր Միլիտաոն, Ալֆոնս Արեոլը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը և Լուկաս Վասկեսը: