Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ֆուտբոլային գործակալի, որը սպառնացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի ֆուտբոլիստին հրազենով, հայտնում է BBC-ն։
Կասկածյալը 31 տարեկան է, նրա անունը չի հրապարակվում։ Իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Լոնդոնում։ Գործակալը սպառնացել է 20-ամյա ֆուտբոլիստին։ Դեպքի ընթացքում նա նաև շանտաժի և մեկ այլ տղամարդու սպառնալիքների է դիմել։
Գործակալը ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին՝ կանխամտածված օգտագործման նպատակով հրազեն պահելու, շանտաժի և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու կասկածանքով։ Նրան ազատ են արձակել գրավի դիմաց՝ արգելելով կապ հաստատել ֆուտբոլիստի հետ։ Բացի այդ, նրան արգելվել է այցելել այն ակումբի մարզաբազան, որի կազմում հանդես է գալիս խաղացողը։
Հետաքննության տակ գտնվող գործակալի հաճախորդների թվում կա նաև Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ։




























































