ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց կանանց Եվրոպայի 2021 թվականի առաջնությունը 2022 թվականին տեղափոխելու վերաբերյալ որոշման մասին։ Մրցաշարը կանցկացվի Անգլիայում հուլիսի 6-ից 31-ը։
ՈՒԵՖԱ-ն կանանց Եվրոն տեղափոխեց այն բանից հետո, ինչ մարտի 17-ին հայտարարեց կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ տղամարդկանց Եվրո-2020-ը 2021-ին տեղափոխելու մասին։
«Ընդունելով Եվրո-2020-ը տեղափոխելու մասին ծայրահեղ որոշումը, հաշվի ենք առել, որ այն կազդի կանանց Եվրո-2021-ի վրա։ Մենք մանրակրկտորեն դիտարկել ենք բոլոր տարբերակներն ու ամենից առաջ ղեկավարվել կանանց ֆուտբոլը զարգացնելու ձգտմամբ։ Կանանց Եվրոն մեկ տարով հետաձգելը նշանակում է, որ այն 2022 թվականի ամռան միակ խոշոր մրցաշարը կլինի։ Այդ կերպ, դրան կհատկացվի այն ուշադրությունը, որին արժանի է»,- հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։