Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, Grand Chess Tour Finals մրցաշարի եզրափակիչում 20:8 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։
Այս հաղթանակից հետո Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը և ապահովեց իր մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։
Լավագույն ունի հետևյալ տեսքը․
1-ին տեղ — Ֆաբիանո Կարուանա
2-րդ տեղ — Մաքսիմ Վաշիե-Լագրավ
3-րդ տեղ — Լևոն Արոնյան




























































