Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափոկիչում Մալխաս Ամոյանը (77 կգ) գերվստահ հաղթանակով հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի արդեն կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Ամոյանը եզրափակիչում ուժերը չափեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակայի հետ։
Եզրափակիչ գոտեմարտում Մալխասը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ հաղթելով 10։1 հաշվով։


























































