Սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը «Չելսիից» վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բավարիա»։ Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար՝ պարտադիր գնման կետով։ Եթե Ջեքսոնը խաղա սահմանված խաղերի քանակը, գերմանական ակումբը նրա ամբողջական տրանսֆերի համար կվճարի 65 միլիոն եվրո։ Բացի այդ, նրա հետագա հնարավոր վաճառքից «Չելսին» կստանա որոշակի տոկոս։
«Բավարիան» ամբողջությամբ ստանձնել է սենեգալցու աշխատավարձը, որը կազմում է տարեկան մոտ 8 միլիոն եվրո։
Ջեքսոնը «Չելսի» էր տեղափոխվել «Վիլյառեալից» 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 81 խաղ, խփել 30 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։



























































