Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն ֆրանսիական «Լիոնից» տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքվել է 6 տարվա պայմանագիր՝ մինչև 2031 թվականի ամառը։ «Դեղին սուզանավը» 24-ամյա խաղացողի տեղափոխության համար ֆրանսիական ակումբին վճարել է 31 միլիոն եվրո։
Միկաուտաձեն «Լիոնում» հանդես էր գալիս անցած ամռանից։ Նախկինում հարձակվողը պաշտպանել է ֆրանսիական «Մեցի» և հոլանդական «Այաքսի» գույները։ Նախորդ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը «Լիոնի» կազմում անցկացրած 47 խաղում խփել է 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում՝ բոլոր մրցաշարերում։




























































