«Միլանի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն չի ցանկանում հեռանալ թիմից: Այս մասին գրում է Corriere dello Sport- ը:
Աղբյուրի համաձան, 26-ամյա ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ, որն ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ թուրք ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել «Նապոլին»: