Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկայի տեղափոխության մասին։ 21-ամյա ֆուտբոլիստը, որը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում և ակումբային աշխարհի առաջնության ժամանակ վարձավճարով խաղացել էր դորտմունդցիների կազմում, գերմանական ակումբի հետ կնքել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
«Հաճելի է այժմ դառնալ «Բորուսիայի» անբաժանելի մասը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես ծանոթացել եմ ակումբի, մարզչի, թիմակիցներիս և երկրպագուների հետ, և պարզապես ուրախ եմ, որ «Բորուսիան» դարձել է իմ նոր ֆուտբոլային տունը։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք հասնենք մեր նպատակներին որպես թիմ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Չուկվուեմեկան նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել էր «Բորուսիայում»։ Այդ ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 խաղի, խփել 1 գոլ։



























































