Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել է հաջորդ տարի։
Եվրոպականը պետք է անցկացվեր Բուդապեշտում մարտի 19-22-ը , համաշխարհայինը ՝ Սոֆիայում, ապրիլի 30-ից մայիսի 3-ը, սակայն այդ միջոցառումները հետաձգվել են կորոնավիրուսի տարածման պատճառով։
Տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է COVID-19-ի համավարակի վիճակից։