«Վալենսիայի» մարզչական շտաբը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվայի նկատմամբ, հայտնում է ESPN-ը:
Ըստ աղբյուրի, բանակցություններն արդեն սկսվել են «Վալենսիայի» և 34-ամյա իսպանացու միջև: Սիլվայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ: Նա կամ պետք է համաձայնվի երկարաձգել պայմանագիրը, կամ կհեռանա ակումբից հունիսի 30-ին:
2010 թվականին Սիլվան տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» հենց «Վալենսիայից» և այդ օրվանից անցկացրել է 423 հանդիպում քաղաքաբնակների համար, որոնցում նա խփել է 73 գոլ և կատարել 134 գոլային փոխանցում: