Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Քրիսթալ Փելասի» 21-ամյա կիսապաշտպան Ադամ Ուորթոնի նկատմամբ: Իսպանական գրանդը նրան դիտարկում է որպես Թոնի Կրոսի հավանական փոխարինող: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» վստահ է երիտասարդ անգլիացու խաղային որակների վրա, սակայն նրա տրանսֆերային արժեքը կարող է խոչընդոտ հանդիսանալ «արքայական» ակումբ տեղափոխվելու համար: Նշվում է, որ «Քրիսթալ Փելասը» պատրաստ չէ վաճառել խաղացողին 80 միլիոն եվրոյից պակաս գնով:
Հաշվի առնելով ֆինանսական սահմանափակումները՝ «սերուցքայինները» կարող են փորձել պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, եթե կատարեն խոշոր վաճառք: Ամենահավանական տարբերակը հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերն է, որին մադրիդյան ակումբը գնահատում է 80-90 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ուորթոնը մասնակցել է 27 խաղի՝ կատարելով 2 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ: Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:























































