UFC թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևը կիսվել է իր նախկին քաշային կարգում ներկայիս չեմպիոն, վրացի Իլյա Թոփուրիայի և դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի միջև հնարավոր մենամարտի վերաբերյալ իր մտքերով։
— Ո՞րն է թեթև քաշային կարգի տիտղոսի համար ամենաարդար մենամարտը։
«Իհարկե՝ Թոփուրիան ընդդեմ Արման Ծառուկյանի։ Արմանը վերջին մրցաշարում նվազեցրել է քաշը և պատրաստ է տիտղոսի համար մենամարտին։ Կարծում եմ՝ նա պետք է լինի հաջորդը։ Նա խնդիր ուներ քաշի նվազեցման հետ, բայց ապացուցեց, որ կարող է դա անել։ Կարծում եմ՝ սա այս պահին ամենաարդիական մենամարտն է»։
— Ո՞վ հաղթելու ավելի մեծ հնարավորություն կունենա։
«Եթե Արմանը դուրս գա օկտագոն և ճիշտ վերաբերմունք դրսևորի, նա կհաղթի», – ասել է Մախաչևը մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ հայ մարզիկը նշել էր, որ արդեն երկար ժամանակ է չի մենամարտել UFC-ում և հաջորդ մարտը նախատեսում է անցկացնել հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։




























































