«Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության հասավ «Ալ-Իթիհադի» նկատմամբ։
Հանդիպումը կայացավ Հոնկոնգում։ «Ալ-Նասրի» կազմում գոլեր խփեցին Սադիո Մանեն (10-րդ րոպե) և Ժոաու Ֆելիշը (61-րդ րոպե), որին գոլային փոխանցում կատարեց Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ-Իթիհադի» միակ գոլը խփեց Ստևեն Բերգվեյնը (16-րդ րոպե)։
25-րդ րոպեին «Ալ-Նասրը» մնաց 10 հոգով, քանի որ Սադիո Մանեն կարմիր քարտ ստացավ՝ մրցակցի դարպասապահի նկատմամբ կոպիտ խախտման համար։
Եզրափակչում «Ալ-Նասրի» մրցակիցը կլինի «Ալ-Քադիսիա» — «Ալ-Ահլի» զույգի հաղթողը։



























































