Իսպանական «Ռեալ Մադրիդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ ավստրիական «Տիրոլի» նկատմամբ ընկերական խաղում:
Հանդիպումը տեղի ունեցավ Ավստրիայի Ինսբրուք քաղաքի մարզադաշտում և ավարտվեց 4:0 հաշվով՝ ի օգուտ մադրիդյան ակումբի: Կիլիան Մբապեն դարձավ դուբլի հեղինակ, իսկ Էդեր Միլիտաոն և Ռոդրիգոն խփեցին մեկական գոլ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մեկ այլ ընկերական խաղում Գերմանիայի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի «Գրասհոփերի» նկատմամբ:
























































