Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը Instagram-ում ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել են մի շարք թեմաների։
Այն մասին, թե ինչպես են մարզվում կարանտինային պայմաններում
Եթերի սկզբում Նադալը նշեց, որ իր ակադեմիայից մարզասարքեր են բերել, որով նա ֆիզիկական պատրաստության վարժություններ է կատարում։ Ֆեդերերին միանալուց հետո նրանք խոսեցին թենիսից։
Նադալ – «Ես ռակետ չեմ վերցրել ձեռքս Ինդիան Ուելսից հետո»․
Ֆեդերեր – «Իդեալական է։ Երբ վերադառնանք, դու չես կարողանա խաղալ» (ծիծաղում են/խմբ․)
Նադալ – «Հուսով եմ՝ ինչ-որ բան կհիշեմ։ Դու՞ ինչ ես արել ես»
Ֆեդերեր – «Երբեմն խաղում եմ պատի վրա։ Վերականգնում եմ ծունկս (վնասվածքից հետո/խմբ․)»
Նադալ – «Ծնկի հետ ամեն ինչ նորմա՞լ է»
Ֆեդերեր – «Նորմալ է։ Առաջին վեց շաբաթը ավելի հիանալի էին։ Հետո ընթացքը որոշակիորեն դանդաղեց։ Հիմա նորից նորմալ է։ Ես ունեմ շատ ժամանակ, ճնշում չկա, շտապելու անհրաժեշտություն՝ ևս։ Կարևորը, որ ամեն բան լավ լինի։ Հիմա ես ամեն ինչից գոհ եմ։
Երկրորդ վիրահատությունից հետո ամեն ինչ ավելի հեշտ է գնում։ Բայց երրորդն ունենալ ես չեմ ուզում»(ծիծաղում են/խմբ․)
Այն մասին, թե ինչու է Նադալը խաղում ձախ ձեռքով
Ֆեդերեր – «Վաղուց էի ուզում հարցնել, քանի որ ինձ համար դա խնդիր է, երբ դու խաղում ես ձախ ձեռքով։ Եթե դու աջլիկ ես, ինչու՞ ես խաղում ձախով»․
Նադալ – «Ես չեմ կարող խաղալ աջով, դա միֆ է։ Ես ամեն ինչ անում եմ աջով, բացի թենիսից ու ֆուտբոլից։ Թենիս խաղում եմ ձախ ձեռքով, ֆուտբոլ՝ ձախ ոտքով։
Երբ ես սկսեցի թենիս խաղալ, թե՛ ֆորհենդս, թե՛ բեքհենդս երկու ձեռքով էր։ Երևի դրա համար մարդիկ չէին հասկանում ես ձախլիկ եմ, թե աջլիկ։ Բայց աջ ձեռքով ես խաղալ չեմ կարող»։
Ֆեդերեր – «Փաստորեն դա միֆ է։ Այդ դեպքում ես չեմ բարկանա, եթե ամեն ինչ բնական է»։