Թուրինի «Յուվենթուսը» ցանկանում է հարձակման գիծն ուժեղացնել Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիով, որը վարձակալությամբ խաղում է ՊՍԺ-ում։
Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը մտադիր է գործարքի մեջ ներառել Միրալեմ Պյանիչին և Ալեքս Սանդրոյին։
Տրանսֆերի իրականացման հավանականությունը կախված է նրանից, թե արդյոք ՊՍԺ-ն վարձակալության ավարտին կգնի արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը 70 միլիոն եվրոյով։
Հաղորդվում է, որ «Ինտերը» դեմ չէ, որ գործարքի մեջ ֆուտբոլիստներ ներառվեն։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ Իկարդիի հարաբերությունները լարվել են։