Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարանտինի ընթացքում բավականին ակտիվ կերպով իր հետևորդներին ցուցադրում է, թե ինչպես է մարզվում տանը։
«Արքայական» ակումբի ավագը հերթական տեսանյութն է հրապարակել, որում մարզվում է գնդակով․
«Մի փոքր աշխատանք գնդակով, որպեսզի չկորցնեմ հպումը»,-գրել է Ռամոսը։
34-ամյա իսպանացին նաև հայտնել է, որ տեսանյութը նկարահանել է որդիներից Սերխիո Ռամոս կրտսերը։