The Telegraph-ի փոխանցմամբ՝ 32-ամյա հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Աղբյուրի տվյալներով՝ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, որով նրա հրաժարագինը տարեցտարի նվազում է։
Բացի այդ, Քեյնի նախկին ակումբը՝ «Տոտենհեմը», ունի առաջնահերթ գնման իրավունք, որը կգործի միայն այն դեպքում, եթե «Բավարիան» համաձայնի վաճառել խաղացողին, և Քեյնն ինքը ցանկանա վերադառնալ լոնդոնյան ակումբի կազմ։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Տոտենհեմից»։ Նրա գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։


























































