Սերբիայում դպրոցականների միջև անցկացվող բռնցքամարտի մրցաշարի ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում ադրբեջանցի մարզիչը փորձել է խեղդել մրցավարին՝ դժգոհ լինելով նրա աշխատանքից:
Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի Յուսիֆ Աղաքիշիևի և սերբ Վիկտոր Մայստորովիչի միջև մենամարտի ընթացքում: Աղաքիշիևի մարզիչը ներխուժել է ռինգ և կատաղորեն հարձակվել մրցավարի վրա: Մրցավարին ազատելու համար լրացուցիչ մարդկանց օգնություն է պահանջվել:
Այս միջադեպի արդյունքում սերբ մարզիկ Վիկտոր Մայստորովիչը դարձել է մրցաշարի հաղթող: Ադրբեջանցի մարզիկը և նրա մարզիչը որակազրկվել են, իսկ ոսկե մեդալը շնորհվել է սերբ մարզիկին:



























































