ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը բարձր է գնահատել Աշխարհի 18-րդ առաջնության անցկացման մակարդակը:
«Շատերը Ռուսաստանում կայացած Աշխարհի գավաթը անվանում են լավագույնը պատմության մեջ: Դա մարզական տեսանկյունից լավագույնը չէր, բայց ինչ վերաբերում է կազմակերպվածությանը, ապա դա գերազանց առաջնություն էր: Ես 1975 թվականից մասնակցում եմ Աշխարհի գավաթի խաղարկություններին, և վստահորեն կարող եմ ասել, որ այս մրցաշարը հիանալի էր կազմակերպված: Բոլորը պետք է ընդունեն, որ Ռուսաստանը չեմպիոն է մարզական մրցումներ կազմակերպելու հարցում: Խնդրում եմ փոխանցել իմ լավագույն մաղթանքները ձեր երկրպագուներին, ովքեր հաստատեցին, որ Ռուսաստանում կայացած Աշխարհի գավաթը գերազանց էր կազմակերպված:
Ինչպե՞ս Ռուսաստանը կարողացավ անցկացնել Աշխարհի գավաթն այդքան որակյալ: Նախ և առաջ, Ռուսաստանը հնարավորություն ուներ դա անելու: Եվ երկրորդ՝ մենք ունեինք համակարգված ծրագիր՝ Աշխարհի գավաթը 1998 թվականից Ֆրանսիայում կազմակերպելու համար: 2002-ին կար Հարավային Կորեայի և Ճապոնիայի փորձը, այնուհետև՝ Գերմանիայի փորձը 2006-ին, 2010-ին ՝ Հարավային Աֆրիկան և 2014-ին՝ Բրազիլիան: Մենք ունեինք պատրաստի թիմ: ԱԱ-ին պատրաստվելը սկսվում է ՖԻՖԱ-ի նախագահից և հյուրընկալող երկրի սպորտի նախարարից: Ռուսաստանում դա Վիտալի Մուտկոն էր, որակավորված մասնագետ, և նա նաև իր տրամադրության տակ ուներ կազմկոմիտեի շատ արդյունավետ նախագահ Ալեքսեյ Սորոկինին: Եթե դուք ունեք Վլադիմիր Պուտինի օրհնությունը, ապա ամեն ինչ պետք է լավ լինի և գերազանց ստացվի»,- մեջբերում է Բլատերին IZ-ն: :