«Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը կիսվել է իր սպասումներով ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության եզրափակչից առաջ, որտեղ լոնդոնյան ակումբը մրցելու է ՊՍԺ-ի հետ։
«ՊՍԺ-ն շատ ուժեղ է։ Մենք պատրաստվում ենք դժվար խաղի, բայց մենք նույնպես ֆանտաստիկ թիմ ունենք և կարող ենք շատերին զարմացնել։ Վիճակագրությունը կամ խաղից առաջ կանխատեսվող հավանականությունները ինձ կամ «Չելսիի» որևէ ֆուտբոլիստի չեն հետաքրքրում։
Սպասում ենք երկու հիանալի երիտասարդ թիմերի բախմանը վճռորոշ խաղում։ Ես վստահ եմ, որ խաղը կլինի հավասար, և մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ հաղթելու։ Ցանկանում ենք լինել լավագույնը թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհում։ Բոլորը խոսում են մեր մրցակցի մասին, բայց մենք լավ կպատրաստվենք ու կհաղթենք։ Անհամբերությամբ սպասում ենք կիրակի օրվան»,– Ջեյմսի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։


























































