Մյունխենի «Բավարիայի» կիսապաշպան Տյագո Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Խավյեր Բորդասը հետևում է մյունխենյան ակումբում իրավիճակի զարգացմանն ու ցանկանում է վերադարձնել Ալկանտարային կապտանռնագույնների կազմը:
Ալկանտարան «Բավարիա» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2013 թվականին: Մյունխենցիների կազմում Ալկանտարան 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել է երկրի Գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում, ինչպես նաև դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում նա «Բավարիայի» կազմում 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: Նրա գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալկանտարան երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ: