Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ստեն Վավրինկայի հետ Instagram-յան լայվի ընթացքում անդրադարձել է այն թեմային, որ երկրպագուները մշտապես Ռոջեր Ֆեդերերի կողմն են լինում խաղերի ժամանակ։
«Ռոջերը, հավանաբար, բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն է։ Նա մի մարդ է, ով սիրված է ամբողջ աշխարհով մեկ։ Ես չեմ սպասում, որ երկրպագուները ինձ են երկրպագելու, ու դա ինձ համար նորմալ է, քանի որ նա Ռոջերն է։
Նմանատիպ իրավիճակ է նաև Նադալի պարագայում։ Կարծում եմ՝ պատճառը նրանց մեծությունն է, այլ ոչ թե այն, որ ես ինչ-որ բան սխալ եմ անում»,-ասել է Ջոկովիչը։