Ամստերդամի «Այաքսի» ձախ պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն հետաքրքրում է իսպանական գրանդներից մեկին։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ 27-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսենոլան»։
Կատալոնական ակումբը պատրաստ է իրագործել Տալյաֆիկոյի տեղափոխությունը, եթե թիմի պաշտպան Ժունիոր Ֆիրպոն տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո որոշի հեռանալ «Բարսելոնայից»։
Հաղորդվում է, որ Տալյաֆիկոյի գործակալը արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» ղեկավարության հետ ու քննարկել է հավանական տրանսֆերը։ Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ ակումբներ։