Մադրիդի «Ռեալի» մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», կարող է շարունակել իր ելույթները Գերմանիայում:
Bild-ը հայտնում է, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին միանգամայն բավարարում է Դանի Կարվախալն ու նա չի դիտարկում Հաքիմիին վերադարձնելու տարբերակը:
Այդուհանդերձ, Աշրաֆին վաճառել «Ռեալը» ևս չի պատրաստվում: Եթե Զիդանը պնդի, մարրոկացի ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը դորտմունդցիների հետ կերկարաձգվի:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը դորտմունդցիների կազմում 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հաքիմին երկարաձգելու է պայմանագիրը «Ռեալի» հետ, սակայն ավելի ուշ նրա գործակալը հերքեց այդ տեղեկությունը: