19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդն արդեն առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբը՝ չնայած այս տարվա հունվարին էր համալրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմը: AS-ը հայտնում է, որ նորվեգացու տրանսֆերի հիմնական հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է:
Հաղորդվում էր, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», որը դեռ ձմռանն էր փորձել ձեռնարկել նրա տրանսֆերը «Ռեդ Բուլ Զալցբուրգից» գնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը Հոլանդին մտադիր չէ բաց թողնել մինչև 2022 թվականի ամառը: Ֆուտբոլիստի՝ «Ռեալ» հնարավոր տրանսֆերի դեպքում, դորտմունդցիները գործարքում մտադիր են ներառել «Արքայական ակումբի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիին, որն այս պահին վարձակալության հիմունքներով է հանդես գալիս «Բորուսիայում»:
Հիշեցնենք՝ Հոլանդը գերմանական ակումբում 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: