Ինչպես հայտնի է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար Մոսկավյում, հետաձգվել է։ Սակայն մրցաշարի Եվրոպա -2020 անվանումը կպահպանվի, եթե նունիսկ մրցաշարը տեղափոխվի 2021թ․: Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։
Մրցակարգով օլիմպիական խաղերին կմասնակցեն այն ծանրորդները, ովքեր վարկանիշային ինը մրցաշարերից առնվազն վեցում հանդես կգան։ Ի դեպ, օլիմպիական որակավորման մրցումների առաջին և երկրորդ փուլերն արդեն ավարտվել են։ Երրորդը սկսվել էր, բայց՝ հետաձգվեց։
Հնարավորության դեպքում Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ընթացիկ մրցաշրջանում։ Հակառակ պարագայում համանուն մրցաշարը պետք է կայանա մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։