Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մատեո Բրիգին խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
«Անկեղծ կլինեմ, այս ամենը հոգնեցրել է ինձ: Առավոտյան զարթնում ես ու կարդում ՝ կորոնավիրուս:
Կնոջդ հետ անկողին ես մտնում ՝ կորոնավիրուս: Ձվածեղ ես պատրաստում և թավայից քեզ ասում են ՝ կորոնավիրուս:
Այնպիսի տպավորություն է, որ միլիարդավոր մարդիկ են վարակվել այս վիրուսով: Սակայն, այդ թիվը հազիվ անցնում է 2.000000-ը:
Կարծում եմ ՝ պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և զբաղվել ամենօրյա գործերով»,- ասել է Բրիգին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում անցել է 135.000-ը: