Ամստերդամի «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում։
L’Equipe-ն տեղեկացնում է, որ Օնանայի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»։ Փարիզյան ակումբը նախորդ ամառ ևս հետաքրքրված է եղել Օնանայով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օնանայի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հիմնական դարպասապահը Կեյլոր Նավասն է։ Ամռանը ավարտվում է Ալֆոնս Արեոլայի վարձակալության ժամկետը «Ռեալում» ու նա ևս հնարավոր է վերադառնա։