Մահացել է ֆորմուլա 1-ի ու 24 ժամ Լե Մոնդի մրցումների լեգենդար մրցարշավորդ Սթիրլինգ Մոսսը:
91-րդ տարում կյանքից հեռացած Մոսսը անկոտրում բնավորության և մինչև վերջ պայքարի մեջ մնալու ամենավառ օրինակներից մեկն է եղել: Նա բազմաթիվ ռեկորդների հեղինակ է:
ֆորմուլա 1-ի վեցակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը ցավակցական ուղերձ է հղել Մոսսի ընտանիքին՝ ընդգծելով, որ իր կյանքի ամենամեծ նվաճումներից մեկը հենց Սթիրլինգ Մոսսի հետ ծանոթությունն է եղել: