27-ամյա մոդել Էշլին Կաստրոն առաջին անգամ խոսել է Ջուդ Բելինգհեմի հետ իր հարաբերությունների մասին՝ հերքելով տարբեր լուրերն ու կեղծ տեղեկությունները։
Նա նշել է, որ տարիներ շարունակ ենթարկվել է քննադատությունների և հետապնդումների, բայց իրականում ութ տարվա ընթացքում ունեցել է միայն երեք հարաբերություն։
«Ինձ համար դժվար է խոսել անձնական թեմաներից, բայց մարդիկ չափազանց անհարգալից են եղել։ Ինձ վերագրել են տարբեր հարաբերություններ, որոնք երբեք չեն եղել, պարզապես որովհետև ես հանդիպել եմ հանրահայտ անձի», – ասել է Կաստրոն։
Նա նաև հերքել է պնդումները, թե իր անունով էջ է եղել էլիտար էսկորտ ծառայության կայքում՝ նշելով, որ դա կեղծ էջ էր։

























































