Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը։
«Ինձ համար շատ բարդ իրավիճակ է։ Ես փորձում եմ շատ չուտել։ Փորձում եմ շատ չգնալ մթերանոց ու շատ բուլկիներ չուտել, բայց դա հեշտ չէ։
Ես մարզվում եմ ֆիզիոթերապևտի հետ։ Նա այլևս չի կարողանում գալ տուն, բայց մենք մարզվում ենք օնլայն։ Արդեն 10 օր է, ինչ մենք այս ձևաչափով ենք մարզվում։
Ես փորձում եմ ամրացնել կոճս ու անում եմ հնարավոր ամեն բան տնից»,-Ազարի խոսքն է մեջբերում Marca-ն։