«Յուվենթուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են Իտալիայի հավաքականի և «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով: Այս մասին հայտնում է SportSmole-ն:
22-ամյա իտալացու ներկայիս պայմանագիրը «մանուշակների» հետ ավարտվում է 2023 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը երիտասարդ ֆուտբոլիստի հետ: