«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է thehardtackle.com-ը:
Հաղորդվում է, որ 23-ամյա իտալացուն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը», որը մտադիր է վարձակալել ֆուտբոլիստին:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ է հետաքրքրված հարձակվողի տրանսֆերով: