Կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցված է։ Ակումբները այս ընթացքում դադարեցրել են նաև մարզումները։
Իսպանական AS պարբերականը տեղեկություն է տարածել, թե որ պարագայում Մադրիդի «Ռեալը» կվերսկսի մարզումները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը կվերսկսի մարզումները այն ժամանակ, երբ կորոնավիրուսի վարակման ռիսկը 0 կլինի։
Հիշեցնենք, որ Լա լիգան դիտարկում է մրցաշրջանի մնացյալ հատվածը Կանարյան կղզիներում անցկացնելու տարբերակը։



























































