«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից ստացած առաջին տպավորությունների մասին.
«2003 թվականին խաղում էինք «Սպորտինգի» հետ: Ավարտվեց առաջին կեսը, մենք գնում էինք հանդերձարան: Ջոն Օ՛Շիին թթվածնային բալոն էր անհրաժեշտ, քանի որ նա իր վրա էր վերցրել Ռոնալդուին: Նա քամված էր, նստել էլ նստարանին՝ ծանր շնչելով: Ցանկանում էի նրա հետ քննարկել խաղը, բայց նա ոչինչ չէր կարողանում ասել, քանի որ շնչահեղձ էր լինում:
Մենք միանգամից հասկացանք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ձեռք բերի Ռոնալդուին: Խաղից հետո նստեցինք ավտոբուս և մոտ մեկուկես ժամ սպասում էին շարժվելուն: Ոչ ոք չէր հասկանում, թե մենք ինչու չենք գնում: Ավելի ուշ մեզ ասացին, որ ակումբներն այդ ընթացքում քննարկում էին Ռոնալդուի տրանսֆերը»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը: