Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն պատմել է, թե ինչ արարողակարգ էին իրենք իրականացնում՝ «Բարսելոնայի» դեմ խաղերից առաջ;
«Երբ ես «Ռեալում» էի, իհարկե, ատում էի «Բարսելոնան»: Մենք՝ մադրիդիստներս, Էլ Կլասիկոյից մեկ շաբաթ առաջ հանդերձարանում փակցնում էինք «Բարսայի» խաղացողների լուսանկարներով պաստառներ, Մեսսիի նկարներով… և նետեր էինք նետում նրանց վրա», — Դրենտեի խոսքերն է մեջբերում AS-ը:
Դրենտեն «Ֆեյենորդի» ակադեմիայի սան է: Հոլանդացին «Ալանիա» է տեղափոխվել 2013 թվականի փետրվարին, սակայն 6 ամիս անց հեռացել է թիմից: Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը վեց հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, որոնցում խփել է երեք գնդակ, ինչպես նաև ստացել է երկու դեղին քարտ։ Նա խաղացել է նաև «Ռեալ Մադրիդ», «Հերկուլես», «Էվերթոն», «Ռեդինգ», «Շեֆիլդ Ուենսդեյ», «Կայսերի Էրչիեսսպոր», «Բանիյաս», «Քսերկես» և «Սպարտայում»: Նա մեկ հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի կազմում։



























































