«Լիվերպուլի» շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին խոստովանել է, որ մանուկ հասակում իր ֆուտբոլային կուռքը եղել է բրազիլացի Ռոնալդոն.
«Ռոնալդոն ինձ շատ էր դուր գալիս, նա միանգամայն զարմանալի խաղաոճ ուներ: Նա իմ իսկական կուռքն էր: 2002 թվականին ես նույնիսկ նրա հայտնի սանրվածքն էի արել: Դպրոցում բոլորը շոկի էին ենթարկվել, բայց ես պաշտում էի Ռոնալդոյին:
Կցանկանայի մի օր ծանոթանալ նրա հետ: Ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան, քանի որ յուրաքանչյուր խաղացող իր ունիկալ առանձնահատկություններն ու տաղանդը ունի: Բայց այն ժամանակ ես պարզապես հիացած էի Ռոնալդոյով: Երբ Բրազիլիան աշխարհի 1998 թվականի առաջնության եզրափակչում պարտվեց Ֆրանսիային, ես լաց էի լինում»,- Շաքիրիի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: