«Լիվերպուլի» 29-ամյա շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին դարձել է «Լիոնի» ֆուտբոլիստ.։
Տրանսֆերը 6 մլն եվրո է կազմել՝ գումարած հնարավոր բոնուսները առավելագույնը 5 մլն եվրոյի չափով։ Բուժզննում անցնելուց հետո Շաքիրին 3 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Շվեյցարացի ֆուտբոլիստը 2018 թվականից է հանդես գալիս մերսիսայդցիների կազմում։ Նախորդ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 14 հանդիպման է մասնակցել, դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
@XS_11official ! #Shaqiri2024 pic.twitter.com/JtSsQi5wAp
— Olympique Lyonnais (@OL) August 23, 2021