Չեմպիոնշիփի 33-րդ տուրի խաղում «Սթոք Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Սուոնսիի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացել են «կարապները», սակայն շուտով երկու գնդակ բաց են թողել: Իսկ հանդիպման վերջակետը դրել է «Սթոք Սիթիի» խաղացող Լյուիս Բեյքերը, որը սեփական կիսադաշտից կատարած փայլուն հարվածով դարձել է գոլի հեղինակ:
«Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Սթոք Սիթին» իր միավորների թիվը հասցրել է 35-ի և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը, ընդ որում Մարկ Ռոբինսի թիմը մեկ խաղ պակաս ունի: «Սուոնսին» 37 միավորով 17-րդ տեղում է:



























































