Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպանը, ով վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», հնարավոր է տեղափոխվի «Տոտենհեմ»։
Հյուսիսլոնդոնյան թիմը, The Mirror-ի փոխանցմամբ, միացել է 27-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին, ում «Բարսելոնան» ցանկանում է վաճառել առաջիկա ամռանը։ Կատալոնական ակումբը կարծես թե բանակցում է լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսիի» հետ։ «Տոտենհեմը» մտադիր է միանալ պայքարին։
Ավելի վաղ հայտնի էր դարձե, որ Կոուտինյոյի վերադարձով հետաքրքրված չէ «Լիվերպուլը»։ Կա հետաքրքրություն նաև «Ինտերի» կողմից։