«Արսենալը» ցանականում է իր կազմում տեսնել «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդու Կամավինգային: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն, «զինագործները» ցանկանում են կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Կոնգոլեսցի կիսապաշտպանը ֆրանսիական ակումբում նորամուտը նշել է 2018թ. և դարձել է «Ռենի» հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: