«Ռեննի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան հետաքրքել է Մադրիդի «Ռեալին»:
Diario Goal-ի փոխանցմամբ, պատանի ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում է անձամբ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը:
Կոնգոլեսցի կիսապաշտպանը ֆրանսիական ակումբում նորամուտը նշել է 2018թ. և դարձել է «Ռենի» հետ պրոֆֆեսիոնալ պայմանագիր կնքած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ռեալի» ղեկավարությունը ուշադրությունը բևեռում է երիտասարդ տաղանդների կողմը, նրանց դիտարկելով, որպես ապագա թիմի առաջատարներ: