Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե ինչպես է արձագանքել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների կողմից պաստառին, որը նվիրված է եղել Ռոդրիի՝ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն:
«Ես չգիտեմ, թե արդյոք Վինիսիուսը տեսե՞լ է այդ պաստառը, բայց եթե տեսել է, դա նրան ավելի է մոտիվացրել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։
Պաստառի վրա մեջբերում է եղել բրիտանական Oasis ռոք խմբի երգից՝ «Stop Crying Your Heart Out»/«Դադարիր ամբողջ սրտով լաց լինել» գրությամբ: Oasis-ի անդամներ Նոելն ու Լիամ Գալագերը «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներ են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին կայացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Ռոդրին քվեարկության արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 1170 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն է՝ 1129 միավոր։
























































