«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հուրցելերը Անգլիայի գավաթի «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1) կիսվել է հույզերով:
Արդեն 5-րդ րոպեին լոնդոնցիներն առաջ անցան հաշվի մեջ. ճայերի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը ինքնագոլի հեղինակ դարձավ։ Տանտերերը 12-րդ րոպեին Ժորժինյո Ռուտերի միջոցով հավասարեցրին հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Կաորու Միտոմայի դիպուկ հարվածի շնորհիվ խլեցին հաղթանակը։
«Հիանալի արձագանք: Թիմը բնավորություն ցույց տվեց վատ մեկնարկից հետո: Ես հպարտ եմ, թե ինչպես մենք շրջեցինք խաղը, դա հեշտ չէ: Ահա թե ինչու մեր հաղթանակը կարելի է արժանի համարել։
Սխալներ լինում են, իսկ դարպասապահների դեպքում սխալները սովորաբար հանգեցնում են գոլերի։ Մենք աջակցում ենք Վերբրյուգենին, նա շատ լավ դարպասապահ է։ Առանց VAR-ի ֆուտբոլն ավելի շատ էմոցիաներ է տալիս։ Ֆուտբոլիստները կարող են տոնել գոլը, քանի որ գիտեն, որ այն չի չեղարկվի: Այսօր հիանալի մթնոլորտ էր»,- Հյուրցելերի խոսքերն է մեջբերում BBC-ն։