Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում այսօր կայացան մի շարք հանդիպումներ։
«Վոլֆսբուրգը» և «Բայերը» գոլազուրկ ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը։
Նույն հաշվով ավարտվեց նաև «Մայնց»-«Աուգսբուրգ» հանդիպումը։
«Շտուտգարտը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Չաբոտը, տանտերերի կազմում՝ Բրանդտը, իսկ Անտոնն իր ակտիվում ինքնագոլ գրանցեց։
«Յունիոնը» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։ Դուբլ ձևակերպեց Հոլերբախը, մեկական գոլ խփեցին Լյուբիչին ու Իլիչը։
«Ֆրայբուրգը» Գրիֆոյի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»։
Մրցաշարային աղյուսակը՝




























































